«Գրական թերթ N  28   «Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակի տոնակատարության առիթով» հաղորդագրություն

«Գրական թերթ N 28 «Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակի տոնակատարության առիթով» հաղորդագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Արմենպրեսը հաղորդում է , որ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն որոշել է 1977թ. նոյեմբերին հանդիսավորությամբ նշել Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվել է հանրապետական հոբելյանական հանձնաժողով, որի նախագահն է Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կ.Դեմիրճյանը: Հուլիսի 13-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը , որը քննարկել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Որոշվել է հանդիսավոր նիստը անցկացնել Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի պետ. ակադեմիական թատրոնի դահլիճում :«Գիտելիք» ընկերությունը, Հայաստանի գրողների միության հետ կանցկացնի Չարենցի կյանքին ու գործին նվիրված գրական երեկոներ, դասախոսություններ: ՀՍՍՀ գիտ. ակադեմիայի Աբեղյանի անվ. մանկավարժական ինստիտուտը, Երևանի պետ. համալսարանը և Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտը կկազմակերպեն համատեղ գիտական նստաշրջան: Որոշվել է Չարենցի տուն-թանգարանի մասնաճյուղ ստեղծել Չարենցավանում ... 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1949 429 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4818