«Գրական թերթ» N13., «Ազատությունը կարգապահություն է  սիրում»

«Գրական թերթ» N13., «Ազատությունը կարգապահություն է սիրում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Վ. Մնացականյանը անդրադառնում է այն չծերացող ճշմարտությանը, թե ժամանկաների փոխվելուն զուգընթաց փոխվում է նաև պոեզիան: Խոսվում է Ե. Չարենցի գրական ուղու մասին, մեջբերում տողեր բանաստեղծի երկերից: 2-րդ էջում «Զեկուցում Կոմիտասի մասին» հաղորդագրության մեջ նշվում է, որ Կլարա Ցետկինի անվ. կարի ֆաբրիկայում Կոմիտասին նվիրված ցերեկույթում Թամարա Դեմուրյանը կարդացել է Ե. Չարենցի՝ Կոմիտասին նվիրված բանաստեղծությունը: «Հայ պոեզիան հունգարական ամսագրում» հաղորդագրությունը ծանուցում է, որ հունգարական «Նաջվիլագ» ամսագիրը հունվար ամսվա համարում տպագրել է Ե. Չարենցի «Նաիրյան սիրտ», «Գազել մորս համար» բանաստեղծությունները ՝ Տիմար Դյերդի թարգմանությամբ: 4-րդ էջում «Գրողներինը քննարկեցին...» խորագրի տակ նշվում է, որ Գրողների միության դահլիճում տեղի է ունեցել Գ. Մահարու «Լռության ձայնը» ժողովածուի քննարկումը: Հուշագրությունների բաժնի Չարենցին նվիրված հուշը համարվեց մեմուարային գրականության ամենախոշոր երևույթներից մեկը: Հեղինակ՝  Վ.Մնացականյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 256 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2455