«Գրական թերթ» N13., « Իմ հուշերից»

«Գրական թերթ» N13., « Իմ հուշերից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Վ.Ալազանի «Իմ հուշերից» հուշագրությունն է, ուր խոսում է 1933-ի կիրակնօրյա մի առավոտի մասին, երբ հանդիպում է կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի հետ եւ զրուցում ժամանակակից սկսնակ ու երիտասարդ շնորհալի բանաստեղծների մասին: Խանջյանի եւ Գրողների միության քարտուղարի՝ Ալազանի կարծիքները համընկնում են այն հարցում, թե ում անունները կմնան գրականության մեջ: Հուշագիրը բերում է հետաքրքիր մի փաստ: Երբ Խանջյանի մահից հետո նրա ծոցագրպանից հանում են դրամապանակը, այնտեղ գտնում են Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի...» հայրենասիրական բանաստեղծությունը՝ արտագրված Խանջյանի մանր ու գեղեցիկ ձեռագրով: Այս փաստն ինքնին ասում է, թե որպիսի մեծ սեր է ունեցել Աղասի Խանջյանը մեր պոեզիայի նկատմամբ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վ. Ալազան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1245 244 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2443