«Գրական թերթ» N14

«Գրական թերթ» N14

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Հր.Գրիգորյանի «Մայակովսկին և Չարենցը» հոդվածն է, ուր հեղինակը զուգահեռներ է անցկացնում հայոց և ռուսաց 2 հանճարների, արտահայտչամիջոցների, գրական ազդեցությունների, ստեղծագործությունների միջև: Մեջբերում է տողեր նրանց երկերից: Սրտի, հոգու, գրական ճաշակի և հայացքների վրա կատարած ազդեցություն է եղել Մայակովսկու ազդեցությունը Չարենցի վրա, ով կատարել է նույն նորարարությունը հայ պոեզիայի մեջ: Խոսքը Մայակովսկու փորձի ստեղծագործական կիրառման մասին է, այլ ոչ թե փորձի մեխանիկական փոխադրման: 4-րդ էջում հաղորդագրություն է այն մասին, որ Գրականության և արվեստի թանգարանը ձեռք է բերել Չարենցի ու Բակունցի ստեղծագործությանը վերաբերող նյութեր: Շուշի Վանեցյանը նվիրել է 1912թ. դեկտեմբերի 1-ի լուսանկար՝ Չարեցը ընկերների հետ, Կարսի «Կղզի» կոչվող զբոսայգում: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1242 196 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2394