«Գրական թերթ» N16,  «Թարգմանության ավնդները և նրանց գնահատությունը»

«Գրական թերթ» N16, «Թարգմանության ավնդները և նրանց գնահատությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում «Ինչ ենք թարգմանում. ինչպես ենք թարգմանում» խորագրի տակ գրախոսն անդրադառնում է թարգմանական արվեստի ավանդներին, թարգմանական սկզբունքների զարգացման փուլեին: Խոսում է Լիլի Տեր-Մինասյանի «Թարգմանչական արվեստը եւ նրա քննադատությունը» հոդվածի մասին, ուր «թարգմանական վթարների»տերը Ե.Չարենցն է և Լերմոնտովը: Ս.Աղաբաբյանը հանգամանորեն վերլուծում է Չարենցի ռուսերեն ընտրած բառերը, անդրադառնում Չարենցի պուշկինյան թարգմանություններին («Մարգարեն»), բնագրի հին սլավոնական և ավետաբանական ոաճական շերտերի հայկական ոճաձևերի Չարենցի զարմանալի գյուտերով: Նա բառերն ընտրում էր՝ դատելով բանաստեղծության ենթատեքստից: Գրախոսը բերում է բազմաթիվ օրինակներ Չարենցի թարգմանած տողերից, ի պատասխան Տեր-Մինասյանի «մեղադրանքներին»՝ բանաստեղծի հասցեին, ով հանճարեղորեն վերարտադրել է ռուս գրողների երկերի իմաստը, շունչն ու ոգին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1949 426 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4815