«Գրական թերթ» N18

«Գրական թերթ» N18

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Ե.Չարենցի զեկուցմանը նախորդում է հաղորդագրություն. «Հունիսի 28-ին գրողների տանը ընկ.Ե.Չարենցը զեկուցեց «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դեմիրճյանի լեզուն» նյութի մասին: Ընկ.Չարենցը երեք ժամից ավելի տևող իր զեկուցման մեջ ՝ ակնարկ նետեց մեր գրական լեզվի զարգացման անցած ետապների վրա, կոնկրետ և բազմաթիվ օրինակներով ցույց տվեց առանձին հեղինակների ստեղծագործություններ, ապա անցավ խորհրդային գրական լեզվի խնդիրներին, մասնավորապես կանգ առնելով Դ.Դեմիրճյանի լեզվական կուլտուրայի բնորոշման վրա: Ընկ. Չարենցը զեկուցման վերջում հետևյալ գրական ռեզյումեով ամփոփեց իր դրույթները: - (հաջորդում է «Ռեզյումեն): Նույն էջում Գ.Մահարու «Կկուի և աքլորի մասին» հոդվածում հիշատակվում է Ե.Չարենցը: Մահարին մեջբերում է Չարենցի՝ «Այն սարոտ երկերում, քարքարոտ երկրում...» երկի 2 տող: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1237 162 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2360