«Գրական թերթ» N1

«Գրական թերթ» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Գ.Բեսի «Գեղարվեստական գրականության հրատ. գործը 1932թ» հոդվածն է, որտեղ հեղինակը ներկայացնում է 1930-1932թթ Պետհրատի գործունեությունը: Նշում է, որ նախատեսված է հրատարակել Ե.Չարենցի «Երկերի ժողովածու»-ն և այլ դասական հեղինակների երկեր: Գ.Բեսն անդրադառնում է Պետհրատի գեղարվեստական գրականության բաժնի և ընդհանրապես գրականության ձեռք բերած հաջողություններին: 1-ին էջում Հ.Խ.Գ. Ֆեդերացիայի հաղորդագրությունն է՝ «Պրոլետ գրողների ասոցիացիայում և խորհրդային գրողների ֆեդերացիայում» խորագրով: Նշվում է, որ համաձայն ՀԿ(բ)Կ կենտկոմի որոշման Ե.Չարենցը, Ալազանը, Վշտունին, Զորյանը և այլոք մի տարով ազատվում են այլ և այլ պաշտոններից և նվիրում են իրենց ստեղծագործական աշխատանքների: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1234 136 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2334