«Գրական թերթ» N21

«Գրական թերթ» N21

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Լ.Մկրտչյանի «Չարենցի պոեզիան և արդիականությունը»հոդվածն է, ուր խոսք է գնում Չարենցի մասին Լ.Հարությունովի հոդվածների մասին: Հարությունովը նշում է, որ արդիականությունից, հայրենիքից ու հեղափոխությունից դուրս անհնար է հասկանալ Չարենցի գործերը: Նա ճիշտ է լուծում 10 և 20-ական թթ. հայ պոեզիայում ռոմանտիզմի և սիմվոլիզմի մասին ծավալված վեճերը: Հարությունովը Չարենցի դեկլարացիաները, նրա գրական-քննադատական հոդվածերը դիտում է բանաստեղծի գեղարվեստական ստեղծագործության հետ կապակցված: Եթե հետևենք այդ հոդվածներին,կթվա, թե Չարենցն անցել է ֆուտուրիստական շրջան: Բայց վերլուծում ես նրա գեղարվեստական ստեղծագործությունը, տեսնում ես, որ այդպես չէ: Քննադատական հոդվածները կարող են ծառայել որպես օժանդակ նյութ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  135 9 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ140