Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում Արտ.Ոսկերչյանի «Ալ.Մյասնիկյանը և Եղիշե Չարենցը» մեծածավոլ հոդվածն է, ուր հեղինակը անդրադառնում է Ե.Չարենցի և Ալ.Մյասնիկյանի փոխհարաբերություններին, դրանք համարելով խորհրդահայ գրականության պատմության հետաքրքիր էջերից:
Մյասնիկյանը Չարենցին համարել է ամենատաղանդավորը ժամանակի հայ բանաստեղծների մեջ: Նա է օժադակել բանաստեղծի արտասահման գործուղվելուն: Հոդվածագիրը նշում է «Գրական թերթում» հրատարակված Չարենցի նամակը Մյասնիկյանին, որը լի էր երախտագիտությամբ: Չարենցը Մյասնիկյանի հիշատակին է նվիրում 1925-ին գրած «Կոմունարների պատը Փարիզում» պոեմը: Արտ.Ոսկերչյանը մեջբերում է տողեր Չարենցի «Սիրելի Ալեսանդր Ֆեոդորովիչին» բանաստեղծությունից: Տարիներ անց բանաստեղծը նորից անդրադառնում է Մյասնիկյանի լուսե ու հրաշալի կերպարին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՀեղինակ՝ Ե. ՉարենցՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1242 199
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2397