«Գրական թերթ» N26

«Գրական թերթ» N26

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Ս.Աղաբաբյանի «Միևնույն ուղղությամբ» (Մայակովսկի-Չարենց) գրախոսությունն է, ուր հեղինակն անդրադառնում է հայ և ռուսաց հանճարների գրական կապին, նրանց հոգեկան աշխարհի ընդհանրությանը, պատկերային-ոճական կառուցվածքային գծերի զուգադիպությանը, տիպաբանական նույնությանը: Չարենցը հափշտակվում է Մայակովսկիով գրական ճանապարհի սահնաագծային հատվածում՝ հեղափոխությունից անմիջապես հետո: Հեղինակը մեջբերում է 2 բանաստեղծների ստեղծագործություններից տողեր և վերլուծում, անում ընդհանրացումներ, խոսում գրական ազդեցության մասին: Արվեստի բարձր օրենքներն էին, որ Մայակովսկուն ու Չարենցին թելադրում էին պատմական ժամանակի նույն ուղեծիրը, նրանց մղում էին դեպի գեղարվեստական մտածողության նույն ուղղությունը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  206 47 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ178