«Գրական թերթ» N27

«Գրական թերթ» N27

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Վարագ Առաքելյանի «Նոր բացատրական բառարան» հաղորդագրությունն է, ուր խոսք է գնում Ստ.Մալխասյանի քառահատոր բառարանի առաջին հատորի հրատարակման մասին: Բառարանի բառամթերային կորիզը գրաբարի բառերն են՝ նախկինում հրատարակված բառարանում, իսկ նորում՝ մեր նոր գրական լեզվի, այսինքն՝ Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի և այլ արևելահայ ու արևմտահայ գրողների բառերը: Հեղինակը տալիս է «ընբոստ» բառի բացատրությունը, իմաստային տարբերությունները: Կետ 6-ում նշում է. «երբ կամ ուր ըմբոստություն, խռովություն է տեղի ունենում»: Օրինակ է բերում Ե.Չարենցի տողը. «Ապրեցիր ըմբոստ մի դարում, ոչինչ քեզ հար չթվաց»: 4-րդ էջում Մ.Արմենի «Նամակ խմբագրությանը» հաղորդագրությունն է, որտեղ հեղինակը ցավով խոսում է Չարենցի «Երկերի ժողովածուի» 6-րդ հատորում տեղ գտած վրիպումների մասին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  137 11 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ142