«Գրական թերթ» N27,  «Մի պատառիկ Եղիշե Չարենցի թարգմանություններից»

«Գրական թերթ» N27, «Մի պատառիկ Եղիշե Չարենցի թարգմանություններից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Հոդվածագիրը անդրադառնում է 1972թ. «Սովետական գրականություն» ամսագրում (N6) Արփենիկ Չարենցի հրատարակած՝ Չարենցի անտիպ բանաստեղծություններին՝ «Աշնան երգ» խորագրով: Աշնանային տրամադրություններով երկերին Չարենցը կրկին անդրադարձել է կյանքի վերջին տարիներին: Գ.Աղաբաբյանը մեջբերում է 2 բանաստեղծությունների հատվածներ՝ ֆրանսիացի պոետ Թեոֆիլ Գոտյեի «Գեղարվեստ» ծրագրային բանաստեղծությունից, Չարենցի թարգմանությամբ: Առաջ է քաշում հարց, թե Չարենցը թարգմանել է բնագրից: Պարզվում է, որ բանաստեղծը ձեռքի տակ ունեցել է և բնագիրը և ռուսերեն թարգմանությունը: Մյուս հարցը, թե Չարենցը ինչո՞ւ է դիմել հատկապես այդ երկին: Հոդվածագիրը դա բացատրում է՝ արվեստի ստեղծագործություններում նյութի դիմադրությունը հաղթահարելու մոտիվով: Չարենցը ներշնչվել է Գոտյեի բաաստեղծական պատկերներից: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գայանե Աղաբաբյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1949 428 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4817