«Գրական թերթ» N29

«Գրական թերթ» N29

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  5-րդ էջում հեղինակը նշում է, որ ավարտվել է «Պոեզիա Արմենիի» ռուսական ժողովածուի թարգմանական աշխատանքները: Ներկայացնում է լավագույն բանաստեղծներին ու թարգմանիչներին: Պ.Անտոկոլսկին թարգմանել է հայ գրողներից նաև Ե.Չարենցի «Խմբապետ Շավարշը»: Բ.Պաստերնակը թարգմանել է Ե.Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմը, Մ.Սվետլովը՝ Չարենցի «Գովքը», Ս.Շերվինսկին՝ «Լենինն ու Ալին», Բ.Բրիկը՝ որոշ երկեր: Հոդվածագիրը վերջում գրում է, որ ժողովածուում պետք է օգտագործվեն Բագրիցկու, Բեդնու, Բեզմենակու, Կիրիլովի, Գորոդեցկու, Շենգելիի և Գատովի հին թարգմանությունները՝ Չարենցից, Վշտունուց, Ալազանից, Մահարուց, Նորենցից ու Տարոնցուց: 4-րդ էջում «Նոյեմբերի գրականությունը» (հեղ.Սուր.Հարությունյան) համառոտ տեսությունը, ուր շեշտվում է նաև Չարենցը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1238 174 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2372