«Գրական թերթ» N3

«Գրական թերթ» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Գյոթեի «Ֆաուստ»-ից «Երգ լվի մասին» 24 տողանի Ե.Չարենցի թարգմանությունն է: Նույն էջում հաղորդագրություն է՝ «Տրոցկիզմի գրականագիտությունը և նրա արտահայտությունը մեզանում»: Նշվում է, որ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում տեղի է ունեցել ինստիտուտի գրականության և արվեստի սեկցիայի կազմակերպած զեկույցը՝ տրոցկիզմի գրականագիտության մասին: Զեկուցել է Գ.Վանանդեցին: Անդրադարձել է Հ.Սուրխաթյանի աշխատությանը, որտեղ հեղինակը գրել է Ե.Չարենցի, Ալազանի և այլոց մասին՝ իբրև մանր բուրժուական հեղինակներ: Օբյեկտիվիզմը Տրոցկու և Սուրխաթյանի մոտ հակադրվում է Մարքսի - Լենինի մատերալիզմին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1235 137 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2335