«Գրական թերթ» N30

«Գրական թերթ» N30

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջին Առաջնորդող - «Արմատախիլ անել բուրժուական նացիոնալիզմի մնացորդները» հոդվածում խոսվում է այն մասին, որ ժողովրդի թշնամիները սխալվեցին իրենց հաշիվների մեջ, մեզ ղեկավարող Համկոմկուսը, Ստալինի զորեղ ու անվարան ձեռքը բնաջինջ արեց ժողովրդի թշնամիներին՝ ֆաշիզմի գազազած գործակալներին, ավելին հակահեղափոխական Ամատունին իր պաշտպանության տակ էր առել և թմբկահարում էր իր բուրժուական նացիոնալիզմի վիժվածք, շպիոն Զաբել Եսայանի տիպի անձնավորություններին, ինչպես նաև Չարենցին՝ իր պաշտպանության տակ էր առնում: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1240 185 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2383