«Գրական թերթ» N30., «Գրական բանավեճերի մասին» խմբագրություն

«Գրական թերթ» N30., «Գրական բանավեճերի մասին» խմբագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում խոսվում է գրական բանավեճի նշանակության, դերի մասին: Խմբագրությունն անդրադառնում է Հր. Գրիգորյանի և Ս. Աղաբաբյանի բանավեճին՝ Ե. Չարենցի գրական ժառանգության որոշ մասի գնահատության շուրջը: Բանավեճն սկսվել էր Հր. Գրիգորյանի՝ Չարենցի «Դեպի ապագան» ներկայացման մասին թատերախոսությունից: Նույն էջում Վ. Դավթյանի «Ծանրակշիռ վաստակ» հոդվածն է, ուր նշվում է նաև Չարենցի անունը, իբրև բանաստեղծական բարձր ներշնչմամբ ներբողներ գրող: 3-րդ էջում Էդ. Թոփչյանի «Անհիմն մեղադրանք» հոդվածն է, որտեղ մեջբերվում է Չարենցի խոսքը. «...համարելով այն անբուժելի հիվանդություն, ուղեղային մորմոք...»: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1245 248 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2447