«Գրական թերթ» N35

«Գրական թերթ» N35

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում «Բանբեր Երևանի համալսարանի» N2 հաղորդագրությունն է, ուր նշվում է, որ Ս.Աղաբաբյանը իր հոդվածում Ե.Չարենցի նախախորհրդային շրջանի ստեղծագործության մեջ հայրենիքի կերպարի մարմնավորման ու մեկնաբանության հարցերն է լուսաբանում: 2-րդ էջում Ստ.Կուրտիկյանի «Խստապահանջություն, առավել հոգատարություն» հոդվածն է, որը խոսակցություն է սկսում պոեզիայի արդի վիճակի մասին, անդրադառնում է գրական նոր սերնդի գեղագիտական ըմբռնումներին: Հեղինակը ցավով նշում է, որ երիտասարդ բանաստեղծը չունի նպատակի ու հեռանկարի պարզություն: Նրանց նույնիսկ ուղղություն չի տալիս Չարենցի իսկական նորարարական պոեզիան, որի մի թռիչք էր ազգային սահմանափակությունից դեպի համընթանուր հեղափոխական միջավայրը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  162 24 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ155