Գրական թերթ» N42., «Ռեպլիկ»

Գրական թերթ» N42., «Ռեպլիկ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Մ. Արմենը հստակեցնում է «Կոմունիստ» թերթում Վ. նորենցի 60-ամյակի առթիվ հոդվածի այն տողերը, թե իբր Ե. Չարենցը Նորենցի հետ Հայաստանում Սովետական կարգերի հաստատման արշալույսին հիմնադրել են գրական հայտնի «Նոյեմբեր»միությունը: Մ. Արմենը կատարում է հետևյալ ուղղումը. «Նոյեմբեր»միությունը հիմնադրվել է 1925 թվի սեպտեմբերին, այսինքն՝ պետականացումից հինգ տարի անց: Միությունը հիմվել էր Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր»միության բազայի վրա, որտեղ գտնվում էին գրողներ Գ. Մահարին, Գ. Սարյանը, տողերիս գրողը և ուրիշներ և որի պատվավոր նախագահն էր ընտրված Չարենցը՝ դեռ իր արտասահմանյան ճանապարհորդությունից չվերադարձած: Վ. Նորենցը, ի թիվս 18 մասնակիցների, ստորագրել էր «Նոյեմբեր» միության դեկլարացիան ու պլատֆորմը: Հեղինակ՝  Մ.Արմեն Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 264 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2463