Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում գրականագետն անդրադառնում է առաջնորդի կերպարի գեղարվեստական մարմնավորմանն ու նրա կատարած վիթխարի գործի գնահատությանը Չարենցի ստեղծագործությունների մեջ: Այս թեմայի վերաբերյալ իր խոհերը Չարենցը ձեւակերպել է «Լիրիկական անտրակտ» շարքում զետեղված <<Ars poetica>> բաժնում ընդգրկված երկերում: Մեջբերում է տողեր «Լենին, այո, - Լենին...»-ից:
Չարենցը խոր կսկիծով է ընդունում Լենինի մահվան լուրը եւ 1924-ի հունվարի 22-ին գրում «Լենին» բանաստեղծությունը: Չարենցը շարունակում է որոնել Լենիննի կերպարի գեղարվեստական մարմնավորման նոր ձեւեր եւ արդյունքում հրապարակվում են «Բալլադ Վլ.Իլիչի...», «Լենին քեռին», «Լենինն ու Ալին» գործերը: Արտասահմանյան շրջագայության օրերին Չարենցը գրում է «Կոմունարների պատը Փարիզում» պոեմը՝ նվիրված լենինյան բանակի մարտիկ Ալ.Մյասնիկյանի հիշատակին: Նույն էջում Ս.Սարինյանի «Հոկտեմբերը եւ հայ դասական գրականությունը» հոդվածն է, որտեղ կան տողեր Չարենցի մասին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2107 516
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5095