«Գրական թերթ» N45

«Գրական թերթ» N45

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Եղիշե Չարենցի «Ընտիր երկերի» հրատարակության առթիվ» ենթավերնագրի տակ Էդ.Ջրբաշյանի «Շռնդալից, պայծառ քնարով» հոդվածն է, որտեղ հեղինակը վերլուծում է Ե.Չարենցի ստեղծագործական ուղին, մեջբերում հատվածներ երկերից: Գրողների համամիութենական երկրորդ համագումարի նախօրյակին ընթերցողն ստանում է վաղուց սպասված նվեր՝ Ե.Չարենցի «Ընտիր երկերը», որը վկայում է խոշորագույն պոետի ժողովրդայնության մասին: Գրքի խմբ.կոլեգիա՝ Էդ.Թոփչյան, Ս.Տարոնցի, Գ.Հովսեփյան: Ժողովածուն կազմել է Ս.Տարոնցին, անտիպ նյութերը տպագրության է պատրաստել Ե.Հովհաննիսյանը: Ձևավորումը՝ Հ.Կոջոյանի, առաջաբանը՝ Էդ.Թոփչյանի և Հ.Սալախյանի: Հայպետհրատ. 1954թ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1241 193 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2391