«Գրական թերթ» N5

«Գրական թերթ» N5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում «Եղիշե Չարենց 80» խորագրի տակ ներկայացված են հոդվածներ՝ Ն.Տիխոնովի «Նոր քնարերգության հուժկու ձայնը» եւ Վ.Դավթյանի «Նա ոգի էր ու տարերք»: 2,3-րդ էջերի վերնամասում Ե.Չարենցի տողերն են՝ «Ես եմ հիմա մի պոետ եւ իմ անունը Չարենց Պիտի վառվի դարերում, պիտի լինի բարձր ու մեծ»: Ներքեւում՝ Ս.Աղաբաբյանի«Դեպի գագաթները լուսաձյունռ», Ա.Սուրկովի «Նրա լուսավոր անունը», Բ.Արվելաձեի «Վրաց գրականության մեծ բարեկամը», Մ.Բաժանի «Արտացոլման հզորությունն ու կանխաուժը», Ժակ Գոշերոնի «Համապարփակ ընդգրկումի բանաստեղծը», «Հայ եւ օտարազգի գնահատումը Չարենցի մասին» հոդվածներն են: 4-րդ էջին Անահիտ Չարենցի «Անտիպ էջեր», Լ.Մկրտչյանի «Բանաստեղծի փորձը», Ջասմի Ջալիլի «Չարենցի օգնությամբ» հոդվածներն են: Թերթում զետեղված են Չարենցի լուսանկարներից, Մ.Սարյանի եւ Հ.Կոջոյանի «Գիրք ճանապարհի» ժողովածուի ձեւավորումներից: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2143 608 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5195