«Գրական թերթ» N6., «Մի էջ իմ հիշողություններից»

«Գրական թերթ» N6., «Մի էջ իմ հիշողություններից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հուշագիրը ներկայացնում է 1927թ. Թիֆլիսում «Մարտակոչի» խմբագրությունում Ե. Չարենցի հետ իր հանդիպումը: Չարենցն իր հետ տարել է «Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից» գրքի ձեռագիրը՝ ցանկանալով այն հրատարակել Թբիլիսիում: Ա. Վարդանյանը լինելով »Զակկնիջայի» հրատարակության վարչության նախագահ, համաձայնում է հրատարակել գիրքը: Չարենցը շատ գոհացել է վաստակով, քանզի իրեն որբացած չի զգացել Ալ. Մյասնիկյանի մահից հետո: Այդ տարվա ամառվա վերջին «Պչոլետատ» օրաթերթի խմբագրի աշխատասենյակում հավաքվել են Ա. Իսահակյանը, Ե. Չարենցը, Համլիկ Թումանյանը: Համլիկն առաջարկել է լուսանկարվել՝ իբրև հիշատակ: Հետագայում այդ լուսանկարը պատահական գտնվել է Երևանի գրական թանգարանում Հակոբ Սառիկյանի թղթերում: Նկարի ետևում կան Իսահակյանի, Չարենցի և Վարդանյանի մակագրությունները: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 254 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա Հֆ 2453