«Գրական թերթ» N8

«Գրական թերթ» N8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-4-րդ էջում Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո Մոսկվայում» ենթավերնագրի տակ Արմենպրեսի թղթակիցները անդրադառնում են Մոսկվայի Մ.Գորկու անվ. ակադեմիական թատրոնի շենքում կայացած հանդիսավոր երեկոյի ծրագրին, միջոցառմանը: Պետական այրեր, գրողներ, Հայաստանի աշխատավորների պատվիրակությունը հիմնավոր ներկայացրել են Չարենցի կյանքն ու գործը, բերելով հատվածներ բանաստեղծի երկերից: 4-րդ էջում «Չարենցյան հանդիսություն Թբլիսիում» ծանուցման մեջ նշվում է, որ կայացել է հոբելյանական երեկո Ռուսթավելու անվ. պետ. ակադեմիական թատրոնում: Երեկոն բացել է Վրաստանի գրողների միության վարչության նախագահ Գ.Աբաշիձեն, ով հանգամանորեն անդրադարձել է վրաց գրականությանը Չարենցի առնչություններին: Ելույթ են ունեցել վրացի հայագետ Բ.Արվելաձեն, Բ.Սեյրանյանը, Ֆամիլ Մեհտին եւ ուրիշներ: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2143 611 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5198