«Գրական թերթ»N21«Չարենցի խորհուրդ-խորինը» էջ`2-րդ,«Ե. Չարենցի հոբելյանի առթիվ»Արմենպրես էջ`1

«Գրական թերթ»N21«Չարենցի խորհուրդ-խորինը» էջ`2-րդ,«Ե. Չարենցի հոբելյանի առթիվ»Արմենպրես էջ`1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Ե. Չարենց-90»-խորագրի ներքո հոդվածագիրը նշում է, որ իսկական մեծերին, հանճարներին է տրված պատմության ուղեծրային ելույթների էությունը տեսնելու հոգեկան ուժը: Չարենցը գրականություն մտավ կյանքը խորքով ճանաչելու մղումով: Գիտականությունն է չարենցյան մտքի ուժն ու շարժիչը... Մեծախորհուրդ իր դարաշրջանով ամբողջ էությամբ ներշնչված բանաստեղծը խորապես հասկացել է, որ այն նաեվ դժվարին է ու բարդ, որ ամեն ինչ «լուծվում է անհաշտ պայքարով», որ այն նաեվ դժվարին է ու բարդ, որ ամեն ինչ «լուծվում է անհաշտ պայքարով», որ տառապալի սխրանք է նաեվ դարի բանաստեղծի գործն ու կյանքը եվ` «արյուն, արյուն է եղել միշտ քո ամեն մի տողը»: Այս է Չարենցը, այս է նրա խորհուրդ-խորինը` նվիրյալի իր հավատն ու սերը մեր ոգու ու գործի հանդեպ. «Կարող են անցնել փոթորիկներ մեծ,.... Կյանքը փոխելու ձգտումն այս տոկուն. Խոհի, պայքարի այս անծայր ուղին.... Անահիտ Չարենցն արժանացել է Մ. Նալբանդյանի անվան մրցանակի «Չարենցի ձեռագրերի աշխարհում»,«Ե. Չարենց Անտիպ եվ չհավաքված երկեր» եվ վերջին հրապարակումների համար: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4264 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ6512