Գրական Յառաջ-11., «Եղիշե Չարենց. հանճարեղ բանաստեղծն ու պայծառատես կոմունիստը»

Գրական Յառաջ-11., «Եղիշե Չարենց. հանճարեղ բանաստեղծն ու պայծառատես կոմունիստը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթի էջերում տպագրված է «Յառաջ- գրական» անվանումը: Առաջին էջին Ադդարյանը խոսելով Չարենցի հանճարեղության մասին, մեջբերում է բանաստեղծի տողերը. Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր: Նշում է, որ տողերում ընթերցողը կգտնի առանցքը Չարենցի քերթողության: 4-րդ էջում Պ. Մինասեաը «Եղիշե Չարենցի «Երկիր Նայիրի» գրախոսությունում վերլուծելով երկը, այն իր բովանդակությամբ և արվեստով համարում է ամբողջություն բանաստեղծի քերթողական արվեստի վերասլաց ընթացքի հետ: 5-րդ էջում «Բանաստեղծություններ Եղիշե Չարենցեն» խորագրի տակ ներկայացված են «Խմբապետ Շավարշը», «Եօթը խորհուրդ գալիքի սերմնացաններին» երկերը: 6-րդ էջում «Կարծիքներ Չարենցի մասին» զետեղված է Իսահակյանի, Տիխոնովի, Սարյանի, Կիրպուտինի, Սելվինսկու, Կոչոյեաի խոսքը: Նույն էջում Չարենցի «Երբ ես հին աշխարհը մտայ ես տաղով...» և «Խոհ» բանաստեղծություններն են : 7-րդ էջում «խաղաղութեան ռադիո», «Սոնետ», «Մոնումենտ» երկերն են...: Հեղինակ՝  Գ.Ադարեան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1591 296 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4243