Գրառում՝ «ԱՄՆ-ից բալետի մասնակիցները անցնում են բալետային մրցույթի եզրափակիչ փուլ» «New York Times» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրառումը տպագրվել է «New York Times» թերթում, որտեղ խոսվում է բալետի առաջին միջազգային մրցույթի մասին, որն անցկացվել է Մոսկվայում: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 27 մասնակիցների մեջ էին ԱՄՆ-ից ժամանած բալետի արտիստներ՝ Եվա Եվդոկիմովան և Հելգի Թոմասոնը: Նշվում է, որ մրցույթին մասնակցել է 78 մասնակից՝ 19 երկրից: Ժյուրիի կազմի մեջ ընդգրկված էին Մայա Պլիսեցկայան և Արամ Խաչատրյանը: Ժյուրիի նախագահն էր Գալինա Ուլանովան: Տեքստը՝ անգլերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Տարեթիվը հայտնի չէ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1826 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1971