Գրառում՝ «Արշամ Բաբայանի մահը» «Ապագա» թերթում

Գրառում՝ «Արշամ Բաբայանի մահը» «Ապագա» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրառման մեջ խոսվում է Ֆրանսիայի ականավոր հասարակական գործչի՝ ֆրանսահայ համայնքի կազմակերպիչներից մեկի՝ Արշամ Բաբայանի մահվան մասին: Խոսվում է նրա հսկայական օգնության մասին Փարիզում և Մարսելում «Անուշ» օպերայի բեմադրության գործում, ինչպես նաև Մարսելում Սահակ Մեսրոպի երգչախմբի կազմակերպման, «Արամ Խաչատրյան» կազմակերպության հիմնման, Մարսելի կոնսերվատորիայում Ա.Խաչատրյանի կիսանդրու տեղադրման և այլ միջոցառումների կազմակերպման մասին: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հունվար, 1987թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մարսել Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2101 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2567