Գրառում՝ «Երաժշտական արվեստի գործիչները» «Музыкальная жизнь» ամսագրում

Գրառում՝ «Երաժշտական արվեստի գործիչները» «Музыкальная жизнь» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրառման մեջ խոսվում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշման մասին. Մոսկվայի պետական ​​կոնսերվատորիայում և Գնեսինների անվան անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում սահմանել Ա.Խաչատրյանի անվան կրթաթոշակ, մարդատար նավերից մեկը, Մոսկվայի նոր փողոցներից մեկը, Երևանի Հայհամերգի մեծ դահլիճը կոչել Ա.Խաչատրյանի անվամբ: Թողարկել՝ 1. փոստային նամականիշ՝ նվիրված Ա.Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին, 2. հատընտիր ստեղծագործությունների հավաքածուն՝ ձայնագրված ձայնապնակների վրա: Մոսկվայի Նեժդանովա փողոցում գտնվող տան և Դիլիջանում Կոմպոզիտորների տան քոթեջի ճակատային մասերում, որտեղ Խաչատրյանը ապրել և ստեղծագործել է տեղադրել հուշատախտակներ: Տեղադրել Ա.Խաչատրյանի հուշարձանը մեծ համերգասրահի շենքի դիմաց, որը կրում է իր անունը: Հրատարակել ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն, նկարահանել Ա.Խաչատրյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմ։ Տեքստը՝ ռուսերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ստացված է Мосгорсправки-ից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2059 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2333