Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Մի երեսին Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս), մյուսին Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Խոտորջրոյ [սև մատիտով ավելացված է] հէքիաթներ, հաւաք. Հ. Մ. Հ. Գաւարացի, Տփխիս, 1904»: Երկրորդ երեսին - «Հին օրհնութիւն, 1887 թ., 1892 թ., Մոսկվա, 1894 «Հորիզոն» Գր. հանդես, Թիֆլ., 1903. Թիֆլիզ, 1908. Բագու, 1923. Պոլիս, [սև մատիտով ավելացված է] 1896, «Դաշնակ.» փոփոխվծ»: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, կապույտ և սև թանաք Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  12,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/1977 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/1977