Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման, ռուսերեն լեզվով: Ձեռագիրը գրված է ուղղանկյուն ստվար թղթի վրա, Հ. Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: «Исторiя сношенiй человека с дьяволом, М. Орлов, СПБ, 1904»: Դարձերեսին Նվարդ Թումանյանի ձեռքով մանուշակագույն թանաքով կա այլ գրառում. «Դու մի անհայտ բանաստեղծ ես, չտեսնված մինչ էսօր, Կալի երգը՝ ջնջած է, 1919 նոյեմբ., Լուսաբեր Գ, 115՝ ջնջած է, 1920, Բաքու»։ Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, սև, մանուշակագույն թանաք, կապույտ և կարմիր մատիտ Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  11,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/3305 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/3305