Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման, ռուսերեն լեզվով: Ձեռագիրը գրված է քառանկյուն ստվար թղթի վրա, Հ. Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված է նաև տպագրության վայրը և տարեթիվը: «Иsвестiя Общества люб. иsученiя Кубанск. обл., вып. II, ред. Сысоева и Дячков-Тар., Екатеринодар, 1900»: Դարձերեսին Նվարդ Թումանյանի ձեռքով մանուշակագույն թանաքով կա այլ գրառում. «Քուն, թե արթուն՝ որիս շատը /Կաքավի երգը՝ վրան գիծ է քաշած/. 1919 դեկտ. 6, /Լուսաբեր գ, 145՝ վրան գիծ է քաշած»: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, սև, մանուշակագույն թանաք, կապույտ և կարմիր մատիտ Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  12,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/3410 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/3410