Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Առաջին երեսին Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով գրառում, դարձերեսին՝ Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով այլ գրառում (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս): Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Առակք Եզոպոսի, Թ. մ. Շահամիրեան, 1784, Թրիեստ, (մի գրքի մեջ «Տնօրէն. մարդ. կենաց»)»: Դարձերեսին - «Յիշիր... 1892 մարտի 20, 1892 Մոսկվա, 1893»:
Հեղինակ՝ Թումանյան ընտանիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12,4Երկարություն (սմ)՝ 12,1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/1998
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/1998