Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Առաջին երեսին Հ. Թումանյանի ձեռքով՝ սև թանաքով գրառում, դարձերեսին՝ Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով այլ գրառում (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս): Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Հայ ժողովրդական հէքիաթներ, VIII գ., Տ. Նաւասարդեան, Թիֆլ., 1894»: Դարձերեսին - «Երգչին [սև մատիտով փակագծի մեջ ավելացված է «ապա այն յերգն ասա յերգիչ»], 1890 թ., դեկտեմբեր, 1891 թ., Մուրճ, N 2, փետրվ., առ. անգ. տպ., 1892 թ., Մոսկվա, ժող. մեջ գրել - անփոփոխ»: Հեղինակ՝  Հովհաննես Թումանյան և Նվարդ Թումանյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, կապույտ և սև թանաք Լայնություն (սմ)՝  12,4 Երկարություն (սմ)՝  12,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/2003 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/2003