Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Առաջին երեսին Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով գրառում, դարձերեսին՝ Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով այլ գրառում (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս): Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Լոյս հանդես, օրացոյց, Ե. Թոփչեան, 1904 թւի, Թիֆլիս, 1903»: Դարձերեսին - «Աղքատի պատիվը, 1894 թ.,ՙ՚Հորիզոն՚՚ գր. հանդես, Թիֆլիզ»:
Հեղինակ՝ Թումանյան ընտանիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12,2Երկարություն (սմ)՝ 11,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/2009
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/2009