Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Առաջին երեսին Հ. Թումանյանի ձեռքով՝ սև թանաքով գրառում, դարձերեսին՝ Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ կապույտ թանաքով այլ գրառում: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Գնթունի, Յիշողութիւններ մօտիկ անցեալից, Թիֆ., 907»: Դարձերեսին - «Էրօ Ալպի, Հրեշտակի խոստումը, թարգ. Ա. Ա., 1906, Ալեքսանդրապոլ, վերևի աջ անկյունում «784» թիվը»: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, կապույտ և սև թանաք Լայնություն (սմ)՝  12,7 Երկարություն (սմ)՝  12,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/2062 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/2062