Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման, ռուսերեն լեզվով: Ձեռագիրը գրված է ուղղանկյուն ստվար թղթի վրա, Հ. Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը, տարեթիվը և էջերի քանակը: «N 30, Др. Ф. Борециус, бабочки Европы, перев. Догеля, СПБ, 1904 г., стр. 235»: Գրառումն արված է Հ. Թումանյանի կազմած և 1915 թ. տպագրած «Հայոց գետերը» խաղի քարտերի դարձերեսին: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  8,4 Երկարություն (սմ)՝  13,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/3182 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/3182