Գրիբոյեդով, 1968, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու ֆիգուր, միաձուլված պատվանդանին, կանգնած, ամբողջ հասակով: Գլուխը թեթևակի խոնարհած, 3/4-ով թեքած դեպի աջ ուսը: Աջ թևը ծալած, ձեռքը բարձրացրած մինչև դեմքը, ցուցամատն ու միջնամատը հպած ճակատին, մատնեմատն ու ճկույթը ծալած, բութ մատը կիսածալած դեպի ափը: Ձախ թևը կախ գցած, թեթևակի հետ, ձեռքում՝ գրքույկ, բութը վրան: Աջ ոտքը առաջ դրած, ոտնաթաթը՝ պատվանդանի առաջին հարթակից դուրս, ձախ ոտքը՝ հետ, պատվանդանի երկրորդ հարթակին: Պատվանդանը՝ քառանկյուն, երկու հարթակով: Նյութը՝ գիպս:, Տեխնիկան՝ ծեփում: Չափսը՝ 108 x 35 x 45: Վերականգնված: Վիճակը՝ բավարար: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5661 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 25