Գրիբոյեդով, 2012, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու ֆիգուր, միաձուլված պատվանդանին, կանգնած, ամբողջ հասակով։ Գլուխը թեթևակի խոնարհած, 3/4-ով թեքած դեպի աջ ուսը։ Աջ թևը ծալած, ձեռքը բարձրացրած մինչև դեմքը, ցուցամատն ու միջնամատը հպած ճակատին, մատնեմատն ու ճկույթը ծալած, բութ մատը կիսածալած դեպի ափը։ Ձախ թևը կախ գցած, ձեռքում գիրք` բութ մատը վրան։ Աջ ոտքը առաջ դրած, ոտնաթաթը` պատվան-դանի առաջին հարթակից դուրս, ձախ ոտքը հետ, պատվանդանի երկրորդ հարթակին։ Ճակատից վեր, բարձր սանրվածքով մազափունջ։ Վերնաշապիկը բարձր օձիքով, դաստակներին` ալիքվոր ժանյակ, մինչև պատվանդանը հասնող մարմինը բոլորած, լայնեզր օձիքով ու մանժետով երկարափեշ վերարկու։ Վերարկուի առջևի փեշերն իրար վրա եկած, հագուստը կրծքավանդակի մոտ հետ քաշված, ձախ կուրծքը մերկ։ Պատվանդանը` քառանկյուն, երկու հարթակով։ Ե. Քոչարի «Գրիբոյեդով» /1968, Երևան, գիպս, ծեփում/ քանդակի բրոնզե կրկնօրինակը: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Նյութը՝  Բրոնզ Չափս՝  112 x 35 x 45 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5670 Բաժնեհաշվառանիշ՝  Ք. Ֆ. - 34