Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին, օր.3
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Լէօ. Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին, օր. 3. Հրատարակութիւն Գասպար Տէր-Մարգարեանցի. - Թիֆլիս, 1902, տպարան Մն. Մարտիրոսեանցի: (Գիրքը նվիրված է Գրիգոր Արծրունու հիշատակին). Շապիկը սպիտակ ողորկ ամուր թղթից է: Սույն գրքի առաջին կազմերեսին, հավանաբար սխալմամբ, սոսնձված է հատոր երրորդի կազմերեսը՝ հատորի համարով ու 1905 տպագրման ժամանակով: Կազմերեսը նկարազարդ է՝ վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, ներքևի մասում Գրիգոր Արծրունու նկարն է: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է սպիտակ ողորկ ամուր թուղթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Անդրեաս և Գրիգոր Արծրունիների պատկերով, սրան հաջորդում է 1 թերթ ֆաքսիմիլե: Էջեր 64-ի և 65-ի միջև ևս կա 1 թերթ ֆաքսիմիլե: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Էջեր V-VIII, 1-2 պատռված են, որոշ էջեր մասնատվում են:
Հեղինակ՝ ԼեոԷջ՝ VIII, 477, 3 թ. նկ., 2 թ. ֆաքս.Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1902Լայնություն (սմ)՝ 11,3Երկարություն (սմ)՝ 16,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/35-3