Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին, օր. 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին, օր.3 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին, օր. 3. Հրատարակութիւն Գասպար Տէր-Մարգարեանցի. - Թիֆլիս, 1902, տպարան Մն. Մարտիրոսեանցի: (Գիրքը նվիրված է Գրիգոր Արծրունու հիշատակին). Շապիկը սպիտակ ողորկ ամուր թղթից է: Սույն գրքի առաջին կազմերեսին, հավանաբար սխալմամբ, սոսնձված է հատոր երրորդի կազմերեսը՝ հատորի համարով ու 1905 տպագրման ժամանակով: Կազմերեսը նկարազարդ է՝ վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, ներքևի մասում Գրիգոր Արծրունու նկարն է: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է սպիտակ ողորկ ամուր թուղթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Անդրեաս և Գրիգոր Արծրունիների պատկերով, սրան հաջորդում է 1 թերթ ֆաքսիմիլե: Էջեր 64-ի և 65-ի միջև ևս կա 1 թերթ ֆաքսիմիլե: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Էջեր V-VIII, 1-2 պատռված են, որոշ էջեր մասնատվում են: Հեղինակ՝  Լեո Էջ՝  VIII, 477, 3 թ. նկ., 2 թ. ֆաքս. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  11,3 Երկարություն (սմ)՝  16,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/35-3