Գրիգորյան /Լուլասազյանց/ տոհմի տոհմածառը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ստվարաթղթի կենտրոնական հատվածում ուղղաձիգ դիրքով, հաստաբուն ծառի տեսքով պատկերված է Տավուշի մարզի Շամշադինի շրջանի Նորաշեն գյուղի Գրիգորյան /Լուլասազյանց/ տոհմի տոհմածառը: Ծառի բնի վրա 3 տողով գրված է՝ ‹‹Գրիգոր /Սողոգան/ Հովսեփի Լուլասազյանց 1778-1860››: Առաջին սերնդում ծառը 3 հատ ճյուղերի է բաժանվել, խորհրդանշելով Գրիգորի 3 որդիներին ‹‹Վարդազարին, Հովհաննեսին և Պապին››: Վերջիններիս սերունդներն ևս պատկերված են ճյուղի տեսքով, իսկ աղջիկների անունները գրված են տերևների վրա կամ կողքին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շամշադինի շրջան, գ. Նորաշեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի երկրորդ կես Չափս՝  61*85 Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8372 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-293