Գրչակոթ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Անորոշ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գրչակոթն ունի կլոր, դեպի ծայրն աստիճանաբար նեղացող իրան, որն ավարտվում է սլաքաձև գլխիկով: Գրչակոթի արտաքին մակերեսին դրվագված են գծանախշերից և ծաղկաթերթիկներից կազմված զարդագոտիներ: Գրչակոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  14,4 գ Երկարություն (սմ)՝  15 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-57