«Գրքերի աշխարհ» N11

«Գրքերի աշխարհ» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  5-րդ էջում Ռուբեն Զարյանը «Հայ ականավոր գործիչները հրատարակիչ» վերնագրի տակ հեղինակը խոսում է գրքասեր, ընթերցասեր Չարենցի մասին, թե ինչպես հազվագյուտ գրքեր կարելի էր գտնել նրա գրադարանում: Հաճախ բանաստեղծը ձեռք էր բերում նույն գրքի տարբեր հրատարակություններ: Եթե նա չունենար գրքի ճաշակ , տպագրական գործի հետ առնչվող գիտելիքներ, ապա, որպես հրատարակիչ, հազիվ թե այդպիսի մակարդակի հասներ: Չարենցն ուներ նաև նկարչական նուրբ զգացողություն: Նա հրատարակչական գործի մեջ ներգրավել էր Մ.Սարյանին, Հ.Կոջոյանին: Նա մեծ կարևորություն էր տալիս գրքի արտաքին ձևավորմանը: Ռ.Զարյանը վերջում նշում է, որ մնում է նախանձով այել Չարենցի հրատարակած գրքերին, այնքան անմատչելի է թվում հիմա դրանց նկարչական ու տպագրական որակը, ազնիվ ճաշակն ու բյուրեղացած կուլտուրան: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  290 99 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 229