Գևորգ Բաշինջաղյան. Գյուղական տեսարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Գևորգ Բաշինջաղյան. 1857-1925: Գյուղական տեսարան. 1898 Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2007 թ. հոկտեմբերի 24ին շրջանառության մեջ է դրվել «Գևորգ Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Գ. Բաշինջաղյանի դիմանկարը «Գյուղական տեսարան» կտավի ֆոնին: Գևորգ Բաշինջաղյան (1857-1925), հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր: Նրա ստեղծագործություններում բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել: Բաշինջաղյանի ստեղծագործությունների գերակշռող մասը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Գևորգ Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակը: Անվանական արժեքը՝ 160 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Կուրղինյան Էդուարդ Տպարան՝  Joh. Enschede Stamps B.V. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1166-Նամ.