Գևորգ Մարզպետունի: Պատմական վեպ

Գևորգ Մարզպետունի: Պատմական վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գէորգ Մարզպետունի: Պատմական վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուրացան. Գէորգ Մարզպետունի: Պատմական վէպ. Կովկասի հայոց հրատարակչական ընկերութիւն, N4. - Թիֆլիս,1912, Էլէքտրատ. օր. Ն. Աղանեանցի, Պօլից.: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն-բալագույն երանգով ու մատնեքավոր մակերեսով կաշվով: Ֆորզացները ողորկ սպիտակ թղթից են: Առաջին և վերջին ֆորզացների ներքևի աջ մասերում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի, էջ 1-ի և էջ 253-ի վերևի լուսանցքներում կա սև թանաքով մակագրություն՝ «Դ. Թադեւոսեանց»: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Մուրացանի պատկերով: Առաջին կազմերեսը և թերթերը մասնատված են: Հեղինակ՝  Մուրացան Էջ՝  668 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1201