Դ. Մխիթարյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Կատալոգ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, կաթնագույն: Առջևի շապիկին ցանցկեն կտորի մի հատված է, որի ստորին մասը հատում են հորիզոնական երկակի գծեր: Դրանց միջև գրված են գրքի անվանումը: Բացված անվանաթերթին հայերենով ու ռուսերենով գրքի տվյալներն են: Ճակատանկարը Դ. Մխիթարյանի դիմանկարն է: Գրքում զետեղված են ներդիր վերատպություններ՝ Դ. Մխիթարյանի աշխատանքները: Բացված անվանաթերթին՝ հեղինակի ընծայագիրը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Էջ՝  29 Տպարան՝  Հայպոլիգրաֆհրատի վարչության N 1 տպարան Կազմող՝  Ս.Շ. Ստեփանյան Նյութը՝  Թուղթ Չափս՝  13,8x20,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3945