«Դադի վանք, Արզու Խաթունի եկեղեցին»

«Դադի վանք, Արզու Խաթունի եկեղեցին»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Դադի վանքի Արզու Խաթունի կաթողիկե եկեզեցին /13-րդ. դար/: Հորինվածքով ներքուստ խաչաձև է, արտաքինից քառանկյունի կառույց է, գմբեթավոր է, լայն ու բազմանիստ, բարձր սյունազարդ թմբուկով և սրածայր վեղարով: Եկեղեցին կառուցված է պարզ ճարտարապետական ձևերով, բազմագույն, ողորկ, մշակված քարերից, որն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Գտնվում է Մարտակերտի շրջանում, հիմնադրվել է 1214 թ. Հաթերքի մեծ իշխան Վախթանգի տիկնոջ՝ Արզու խաթունի ջանքերով, ինչի մասին է վկայում եկեղեցու արձանագրությունը: Ինքնագիր՝ Լ. Հակոբյան, 1988 թ.: Հեղինակ՝  Հակոբյան Լ. Ց. նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  44 x 34 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11723-5