«Դամիր բուլաղ թաղամաս»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Առաջին պլանում պատկերված է մզկիթի հողե տափակ տանիքը, որի վրա բարձրանում է քառակուսի աղյուսներից շարված ցածրանիստ երդիկը: Այստեղից անկյունագծով դեպի խորություն են ճյուղավորվում երկու փողոցներ, իսկ հեռվում նշմարվում է սպիտակ ամպերով շրջապատված փոքր Մասիսը: Աջից ներքևում հայատառ գրություն՝ «Ս. Առաքելյան, 1934»; Հեղինակ՝  Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  108 x 200 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 763