Դանակ ծալովի պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դանակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շեղբից և բռնակից: Շեղբը միասայր է, կլորավուն, ունի ակոս և երեք զիգզագաձև փոսիկներ: Շեղբի վերջնամասում՝ շեղանկյան մեջ ունի գրություն: Բռնակը մետաղյա է, որի վրա մետաղկան երեք գամերով երկու կողմից ամրացված է մուգ շագանակագույն երանգով պլաստմասսա: Բռնակը վերջանում է մետաղյա ելուստով և ունի կախիկ: Դանակը ծալվում է: Պատյանը մուգ շագանակագույն է, որը կապել է Ռուբեն Ֆրանգուլի Ֆրանգուլյանը: Պատյանը կարված է սպիտակ թելով, որի ներքևի մասը բաց է: Վերջինիս վրա առկա է միջանցիկ անցք, որից կախված է մետաղյա կախիկ: Նյութը՝  մետաղ, պլաստմասա, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. 50-ական թթ. Չափս՝  դանակ՝ 21*2, պատյան՝ 13.5*5 Նվիրատու՝  Ամուր Ռուբենի Ֆրանգուլյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8315/1ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՊ-6