Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/կիսանդրի
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Անհայտ քանդակագործ. իտալացի միջնադարյան բանաստեղծ Դանթեի գլուխը: Պատկերված է մինչ ուսերը, բաց հարդագույն: Կապիչներով փափուկ գլխարկը և հագուստը շագանակագույն երանգավորմամբ: Առջևից ուսերին գրված է անունը. «DAN-TES»: Պատվանդանը՝ երկարավուն օվալաձև ուսերի լայնքով, առջևից փոքր ելուստով, որի վրա փորագրված է. «LA DIVINA COMMEDIA»: Գրությունը ներկված է կապույտ գույնով: Պահպանումը՝ բավարար, գլխարկի ծայրը հետևի կողմից կոտրված է: Ցուցադրվում է հյուրասենյակում: Օլգա Թումանյանի նվերը: Ակտ N 5, 25/IX-1952 թ.:
Վարպետ՝ անհայտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ գիպսԼայնություն (սմ)՝ հիմքի` 17Երկարություն (սմ)՝ հիմքի` 42,5Բարձրություն (սմ)՝ 33Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
180
Բաժնեհաշվառանիշ՝
ՀԲ 45